Հոդված 2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Հոդված 2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
(վերնագիրը փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ և բաժանմունքներ, և տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ։
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ., խմբ. 03.10.23 ՀՕ-301-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-208-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)