Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)

1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը (սույն հոդվածում այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:

3. Հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:

4. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:

5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-202-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 03.10.23 ՀՕ-301-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն)

(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։