Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները
Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները
1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2) գլխավոր խմբի կոչումներ`
- արդարադատության գնդապետ,
- արդարադատության փոխգնդապետ.
3) առաջատար խմբի կոչումներ`
- արդարադատության մայոր,
- արդարադատության կապիտան,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ:
Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:
2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է գլխավոր հարկադիր կատարողին և նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:
3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:
4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Հարկադիր կատարողը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)