Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-12-ից մինչև 2005-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2005-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 52. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Մինչև ընկերությունների կանոնադրությունները սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելը, եթե դրանցով նախատեսված են այլ նորմեր, քան սույն օրենքով, գործում են սույն օրենքի նորմերը:

3. Սույն օրենքի դրույթներն են կիրառվում այն հարաբերությունների նկատմամբ, որոնք սույն օրենքի համաձայն կարող են կարգավորվել նաև ընկերության կանոնադրությամբ, սակայն ընկերությունների կանոնադրությունները դրանք կարգավորող դրույթներ չեն պարունակում:

Սույն կետում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել նաև ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից` մասնակիցների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշումներով:

4. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը, սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները հրապարակվում են առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցով:

(52-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

21 նոյեմբերի 2001 թ.

ՀՕ-252

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։