Գլուխ 5 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 37. Հերթական ընդհանուր ժողովը
Հոդված 37. Հերթական ընդհանուր ժողովը
Հերթական ընդհանուր ժողովն անց է կացվում ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է գործադիր մարմնի կողմից:
Ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվեն ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: