Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-12-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 50.9. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 50.9. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը

1. Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` ընկերության բաժնեմասերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:

2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է՝ անկախ գնահատողի կողմից օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ընդհանուր ժողովի որոշմամբ:

4. Ընկերության բաժնեմասերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնեմասերը ձեռք բերելու, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: Ընկերության բաժնեմասերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաև այն գինը, որն ընկերության բաժնեմասերի համար համաձայն է վճարել ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր: Սույն կետով որոշվող բաժնեմասերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:

(50.9-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։