Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները:
Սույն օրենքը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
Բանկ վարկային և վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(1-ին հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-370-Ն, փոփ. 24.11.04 ՀՕ-158-Ն)