Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-28-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը

1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների և երրորդ անձանց, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ:

2. Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչև դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է:

4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցների բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

(17-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։