Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
Հոդված 6. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
1. Օրենսգրքի, սույն օրենքի և իր կանոնադրության համապատասխան, ընկերությունն իր իրավասու մարմնի որոշման հիման վրա կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
2. Ընկերության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումն իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. Հայաստանի Հանրապետությունում ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: