Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),

3) նոր ծնված երեխան չի գտնվում շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն),

4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),

7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:».

2) 1.1-ին և 1.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի «բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը)» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։