Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 2.3-րդ մասերում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ), այդ թվում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման կամ վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման սույն օրենքով սահմանված կարգով, եթե նպաստի՝ ավել վճարված լինելու հանգամանքը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:».

2) 2-րդ մասի «Ավել վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 2.3-րդ մասերում նշված դեպքերի, ամբողջությամբ ենթակա են» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում ավել վճարված նպաստի գումարներն ամբողջությամբ ենթակա են հետգանձման կամ» բառերով.

3) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման կամ վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման նաև այն դեպքում, երբ նպաստը նշանակելուց հետո՝ 36 ամսվա ընթացքում, անձը մայրության նպաստի իրավունք է ձեռք բերում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս դեպքում չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են նաև հաշվանցվել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վճարված (վճարման ենթակա) մայրության նպաստից:».

4) 2.4-րդ մասից հանել «23.2-րդ հոդվածում նշված» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5-րդ մասով.

«2.5. Չաշխատող անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նշանակված և վճարված մայրության նպաստի գումարը ենթակա է հաշվանցման «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված մայրության նպաստից:».

6) 3-րդ մասի «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ, 6.2-րդ և 10-րդ» բառերով, նույն մասից հանել «23.2-րդ հոդվածում նշված» բառերը և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասում նշված դեպքերում ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է լիազոր մարմինը:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Լիազոր նշանակող մարմնի մեղքով կամ տեղեկատվական շտեմարանների տվյալների՝ նպաստառուից անկախ տվյալների ճշգրտման արդյունքով կամ շտեմարանների միջև տեղեկատվության (տվյալների) փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակի պատճառով սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6.2-րդ, 10-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի չվճարված պետական նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։