Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Սույն օրենքի 8-րդ հոդվածը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված դրամական աջակցությունը (այսուհետ՝ դրամական աջակցություն), անկախ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կամ դրամական աջակցություն վճարելը դադարեցված լինելուց, վերանվանվում է սույն օրենքով նշանակված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի՝ անկախ այդ նպաստի իրավունքն ունենալու հանգամանքից: Այս դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս, վճարումը վերսկսելիս դրամական աջակցությունն ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է սույն օրենքով նշանակված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող վեց ամսվա այն ժամանակահատվածի չվճարված դրամական աջակցության գումարը, որի ընթացքում անձն ունեցել է դրամական աջակցություն ստանալու իրավունք: Մինչև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը նշանակելու և վճարելու կարգը Կառավարության սահմանելը դրամական աջակցությունը շարունակվում է վճարվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։