Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «դիմումը և» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝» բառերով.
2) 2-րդ մասից հանել «, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ)» բառերը.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը (տվյալները).
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվությունը (տվյալները).
3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվությունը (տվյալները).
4) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարաններում առկա տեղեկատվությունը (տվյալները).
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: