Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 6. Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը
Հոդված 6. Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը
1. Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է, բացառությամբ ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների, սոցիալական քարտի համարի և նրանց բնակության հասցեների մասին տեղեկատվության:
2. Տեղեկատվությունը, ինչպես նաև գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով: