Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը
Հոդված 52. Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը
1. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
4) սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը: