Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 12. Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում

1. Գործակալությունը`

1) կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

3) իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.

4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

5) վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը.

6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Գործակալությունը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում են պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:

3. Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։