Հոդված 50. Իրավաբանական անձի լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը
Հոդված 50. Իրավաբանական անձի լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը
1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`
1) դիմում.
2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
3) լուծարման հաշվեկշիռը.
4) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին.
5) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտի տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ.
6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունը` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության վերաբերյալ:
2. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը:
(50-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-296-Ն)