Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 9. Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը

1. Գործակալությունում պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:

2. Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով:

3. Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:

4. Դիմողի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

5. Դիմողի` իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պահանջով պետական գրանցման և պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև տարեկան մեկ անգամ էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։