Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը
Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը
1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ։
2. Կողմերի համաձայնության բացակայության պարագայում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր դեպքում սահմանում է դատարանը` ելնելով ալիմենտ վճարողի և ստացողի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
3. Եթե ընտանիքի՝ ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց գույքային ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը։ Ալիմենտի չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնելու ալիմենտ վճարելու պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից` հայցը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։