Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-16-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 11 · ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 66. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

գործել է մինչև 2023-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 66. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին։

2. Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին։

(66-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)

&#9878Հոդված 67. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս

(վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)

1. Դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց։

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:

(67-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։