Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը
Հոդված 7. Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը
Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:
(հոդվածը 16.11.22 ՀՕ-438-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)