Հոդված 100. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը
Հոդված 100. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաև ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից։ Վաստակի և (կամ) այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում։ Այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի ցանկացած այն գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել։
2. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցների և նրա այլ գույքի վրա բռնագանձում տարածելը կատարվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-195-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(11.04.24 ՀՕ-195-Ն օրենքն ունի անցումային դրույթ)