Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2013-06-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-06-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 20 · ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Հոդված 138. Խնամատար ծնողները

գործել է մինչև 2013-06-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 138. Խնամատար ծնողները

1. Խնամատար ծնողներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները, բացառությամբ՝

ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

բ) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական սահմանափակ իրավունքներով անձանց.

դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.

զ) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ.

է) (կետն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-144-Ն)

ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.

թ) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

2. Խնամատար ծնողների ընտրությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ։

3. Խնամատար ծնողները դաստիարակության հանձնված երեխայի (երեխաների) նկատմամբ ձեռք են բերում խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներ ու պարտականություններ։

(138-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։