ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 102. Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը
Հոդված 102. Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը
1. Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը կամ պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի։
2. Դատարանը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտային պարտքը վճարելուց, եթե կհաստատի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով, և նրա գույքային ու ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու կուտակված ալիմենտային պարտքը։