Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2015-09-10։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 123. Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, և ազգանունը

գործել է մինչև 2015-09-10Բացել ARLIS-ում

Հոդված 123. Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, և ազգանունը

1. Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը և ազգանունը։

2. Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով։

3. Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաև նրա նշած անունը։

4. Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը։

5. Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) ազգանունը, անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով։

6. Տասը տարին լրացած որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից։

7. Որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։