Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 60. Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 60. Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել

Կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

3) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-34-Ն)

5) որպես պետական նպաստ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն կամ նշված կազմակերպությունների, անձանց կամ մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտներ.

5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ դրամական գումարը բռնագանձման ենթակա չէ.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.

8) հաշմանդամություն ունեցող անձանց.

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ.

11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար.

13) որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում։

(60-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-34-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-383-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-51-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-236-Ն, խմբ., լրաց. 24.10.24 ՀՕ-416-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։