Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը

(վերնագիրը փոփ. 05.12.13 ՀՕ-142-Ն)

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքի արգելադրման, դատական տուգանքի, գույքային հայցի, պատճառված վնասի հատուցման, հաշտության համաձայնության, գրավը պետության եկամուտ դարձնելու, ինչպես նաև գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների (այդ թվում՝ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում) մասով.

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.

7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով.

8) կատարողական մակագրության թերթը.

8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.

9) Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 5-րդ մասով սահմանված դեպքերում.

10) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով.

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

12) քանդման մասին վարչական ակտը.

13) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը.

14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը.

15)

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-279-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 05.12.13 ՀՕ-142-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն, 25.03.20 ՀՕ-205-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-237-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-585-Ն, 03.05.23 ՀՕ-167-Ն, 26.06.23 ՀՕ-231-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-214-Ն)

(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 28.02.24 ՀՕ-105-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հարկային մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։