Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-07-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

գործել է մինչև 2016-07-23Բացել ARLIS-ում

Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված անշարժ գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:

Պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:

2. Եթե պարտապանի գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ անշարժ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:

(50-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 17.12.14 ՀՕ-265-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։