Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-01-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա ակտերը

(վերնագիրը փոփ. 05.12.13 ՀՕ-142-Ն)

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.

7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով.

8) կատարողական մակագրության թերթը:

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222, խմբ., լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-69-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-279-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, փոփ., լրաց. 05.12.13 ՀՕ-142-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։