Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 66. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը

գործել է մինչև 2024-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 66. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը

1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են`

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար.

2) փորձագետների վճարման համար.

3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.

4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.

5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։