Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը
Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը, նոտարի արձակած վճարման կարգադրությունը, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն, 16.12.21 ՀՕ-406-Ն, 09.06.22 ՀՕ-237-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-585-Ն , լրաց. 03.05.23 ՀՕ-167-Ն, 26.06.23 ՀՕ-231-Ն)
(23.12.22 ՀՕ-585-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 28.02.24 ՀՕ-105-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հարկային մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից)