Հոդված 24. Կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը
Հոդված 24. Կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը
(վերնագիրը խմբ. 09.07.19 ՀՕ-126-Ն)
1. Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
3. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
(24-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-126-Ն)