Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի և օրենքով սահմանված գրությունների կատարման ընդհանուր պայմանները

(վերնագիրը լրաց. 18.11.21 ՀՕ-369-Ն)
Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:
Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կամ օրենքով սահմանված գրության կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:
Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքում է կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիրը և իրականացնում է դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:
(62-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն)