Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 31.1. Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը
Հոդված 31.1. Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը
1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:
(31.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-258-Ն)