Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական և տնտեսական գործերով դատարանի վճիռները և որոշումները, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին վճռի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) միջնորդ դատարանների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները:

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։