Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-26-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

գործել է մինչև 2011-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.

2) պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից.

3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.

4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.

5) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.

8) պարտապան-իրավաբանական անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ.

9) պարտապան-իրավաբանական անձը լուծարվել է.

10) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է:

1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին:

2. Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:

(42-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։