Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը

1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:

Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաև հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:

2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:

3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը:

(34-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, 20.05.02 ՀՕ-349-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։