Գլուխ 10 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը
Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը
1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:
Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը և տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:
2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:
(72.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)