Հոդված 31.5. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը վերադարձնելը

1. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը և կից փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է ներկայացնող վարչական մարմին, եթե այն չի համապատասխանում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Հրդեհային անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածների պահանջներին, ինչպես նաև եթե լրացել է վարչական ակտը (կարգադրագիրը, որոշումը) հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:
(31.5-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-167-Ն)