Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը
Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
(4-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-252-Ն)