Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-08-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

4. Եթե հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի պահանջելու անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտին համարժեք գումար վճարել նվիրատուին կամ նշված գումարը վճարել պետական բյուջե:

Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը վճարվում է պետական բյուջե, եթե նվիրատուին այդ գումարը չի վճարվում, կամ անձեռնմխելի կապիտալը չի համալրվում։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավունքից խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց և իր կողմից նշված ողջամիտ ժամկետում հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

(38-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն, 10.04.08 ՀՕ-34-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-138-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։