Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը
Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:
2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`
1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.
2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.
3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.
4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:
3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան:
4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:
5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:
(17-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)