Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-09-ից մինչև 2020-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը

գործել է մինչև 2020-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը

1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:

2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.

2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.

4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան:

4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:

5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:

(17-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։