Գլուխ 4 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 21. Հիմնադրամի մարմինները
Հոդված 21. Հիմնադրամի մարմինները
1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը, ռեկտորը):
1.1. Անձեռնմխելի կապիտալ ունեցող հիմնադրամն ունի վերստուգիչ:
2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ):
(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն, 19.01.21 ՀՕ-43-Ն)