Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-26-ից մինչև 2022-03-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-03-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը

գործել է մինչև 2022-03-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը

1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը:

2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:

3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

3.1. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-43-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-59-Ն)

5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը կարող է ներառվել հիմնադրամի կանոնադրության մեջ:

6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 13.04.11 ՀՕ-107-Ն, 19.03.12 ՀՕ-59-Ն, 19.01.21 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։