Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն)

Հոդված 39.2. Անձեռնմխելի կապիտալի ձևավորումը և համալրումը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 39.2. Անձեռնմխելի կապիտալի ձևավորումը և համալրումը

1. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել դրամական միջոցներ և (կամ) պետական պարտատոմսեր:

2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաև գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):

3. Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական դրամական միջոցների ավելացումն է:

4. Անձեռնմխելի կապիտալը կարող է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:

5. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն օրենքի 39.1-ին հոդվածի և սույն հոդվածի 1-ին մասի պահանջները, ապա հիմնադրամը պարտավոր է գույքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցել պետական բյուջե:

(39.2-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-307-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։