Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-30-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: (նախադասությունը հանվել է 19.01.21 ՀՕ-43-Ն)

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:

3. Կառավարիչը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է հաշիվներ բացել նաև գանձապետարանում.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:

3.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կառավարիչը իրավասու է նաև իրականացնելու անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման և սպասարկման նպատակով դիլերների և (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման պայմանագրեր և վերահսկելու դրանց կատարումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը և դրա լրացումները կամ փոփոխությունները, ինչպես նաև իրականացնելու օրենքով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

6․

(27-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն, խմբ. 14.12.17 ՀՕ-307-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-43-Ն)

(հոդվածը 07.12.22 ՀՕ-561-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։