Հոդված 16. Հիմնադրամների պետական գրանցումը
Հոդված 16. Հիմնադրամների պետական գրանցումը
1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի կառավարչի կամ ժամանակավոր կառավարչի կողմից.
2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.
3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.
4) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:
3. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց., փոփ. 19.01.21 ՀՕ-43-Ն)