Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը
Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը
(վերնագիրը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)
1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն՝
1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.
2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):
Որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:
2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:
3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:
4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:
(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն, 19.01.21 ՀՕ-43-Ն)