Հոդված 8. Հիմնադրամի գույքը
Հոդված 8. Հիմնադրամի գույքը
1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:
3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) դրամական մուտքերը պետական բյուջեից.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
5. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
6.1. Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի և սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:
7. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն)